ՀՀ Կարմիր գիրք: Բլոգում ներկայացնել հետևյալ հարցերի շուրջ հակիրճ պատասխաններ:

Բլոգում ներկայացնել հետևյալ հարցերի շուրջ հակիրճ պատասխաններ:

    >Ներկայացնել ՀՀ Կարմիր գրքի մասին տեղեկություններ:
    Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների միջազգային, ազգային և տարածաշրջանային։

      ԲՊՄՄ – Կարմիր գիրք.

    Բնության պահպանության միջազգային միությունը 1948 թվականին միավորել և գլխավորել է աշխարհի երկրների մեծ մասի պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների բնության պահպանությանը նվիրված աշխատանքները։ Նրա առաջին որոշումներից է 1949 թվականին տեսակների գոյատևման մշտական հանձնաժողովի կամ, ինչպես ընդունված է անվանել ռուսալեզու գրականության մեջ Հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ստեղծումը։Հանձնաժողովի խնդիրներից էր անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդնիների հազվագյուտ տեսակների վիճակի ուսումնասիրությունը, միջազգային և ազգամիջյան համաձայնագրերի և կոնվենցիաների մշակումը և նախապատրաստումը, այդպիսի տեսակների ցուցակների կազմումը և դրանց պահպանման համապատասխան հրահանգերի մշակում։Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է զրոյից։ Պետք էր մշակել հազվագյուտ տեսակների պահպանման մոտեցման ընդհանուր սկզբունքներ, որոշել այն տեսակները, որոնց իրոք սպառնում էր անհետացման կամ ոչնչացման վտանգը, մշակել դրանց դասակարգման համակարգը, հավաքել այդպիսի տեսակների բիոլոգիայի մասին տեղեկություններ, որպեսզի հայտնաբերվեն հիմնական սահմանափակող գործոնները։ Աշխատանքի սկզբում չկար անգամ «հազվագյուտ տեսակ» հասկացություն։ Հանձնաժողովը իր հիմնական նպատակը դարձրեց այս կամ այն պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համաշխարհային տեղեկագրերի ստեղծումը։ Հանձնաժողովի նախագահ Պիտեր Սկոտն առաջարկեց այդ ցանկն անվանել Կարմիր գիրք, որպեսզի դրան հաղորդի ձգող և ծավալուն նշանակություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան։

      >Ինչ գիտեք Կովկասյան ընձառյուծի մասին:

    Ընձառյուծը Հայաստանում հայտնի է անհիշելի ժամանակներից, ինչի մասին վկայում են բազմաթիվ ժայռապատկերներ, պատմական հուշարձանների զարդաքանդակներ և մանրանկարներ, սակայն անխնա որսի հետևանքով անցյալ դարի երկրորդ կեսին կենդանատեսակը հայտնվել է անհետացման եզրին:1972 թ. խորհրդային իշխանություններն արգելեցին ընձառյուծի որսը, դրամական տուգանք նշանակեցին նրա որսագողության համար, 1987 թ. ընձառյուծն ընդգրկվեց «ՀԽՍՀ կարմիր գրքում»:Հայաստանում ընձառյուծը նախընտրում է բնակվել լեռնային ծերպերում, ժայռերի վրա, ինչպես նաև անտառային տարածքներում: Նա հրաշալի լողորդ է և ճարպիկ մագլցող: Ընձառյուծի համար որպես թաքստոց են ծառայում քարանձավները, ժայռաճեղքերը և խիտ թփուտները: Նրա համար շատ կարևոր են նաև դժվարամատչելի ժայռերը, որոնք իր որսի համար կարևոր տարածք են: Որսատեսակներն են բեզոարյան այծը, վայրի խոզը, այծյամը, հնդկական մացառախոզը, գորշ նապաստակը և այլ կենդանիներ:Ինչ վերաբերում է կովկասյան ընձառյուծի թվաքանակին, ապա աշխարհում հաշվառված է
    մինչև 1300 առանձնյակ:

    >Կատարել ուսումնասիրություն, հարցումներ կատարել կրթահամալիրի դասավանդողներից (, թե ինչ միջոցառման է մասնակցում մեր կրթահամալիրը ամեն տարի կապված անհետացող կենդանիների տեսակների, էկոլոգիական նախագծերի հետ կապված:

      >Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը: Ներկայացնել բլոգում հակիրճ միայն ձեր բառերով:

WWF-ն աշխարհի խոշորագույն բնապահպանական կազմակերպություններից մեկն է, որն աշխատում է մեր մոլորակի բնական ռեսուրսների պահպանության ուղղությամբ, նրրանց աշխատանքն է կանխել կենդանիների վերացումը, աղտոտումը և ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ կարող են հաստատվել բնության հետ միասին։

Leave a Reply

Skip to toolbar