Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ-2020

1. Գտեք տրված թվային հաջորդականության հաջորդ անդամը. 0,0,1,2,2,4,3,6,4,8,5, …
10

2.Բազմանիշ թվերի մեջ կան այնպիսի թվեր, որոնց գրառման ժամանակ, թվանշանները ձախից աջ աճում են, օրինակ՝ 3457-ը: 4000-ի և 5000-ի միջև քանի՞ այդպիսի թիվ կա։

3.Նարեկը մուտքագրեց բոլոր երկնիշ թվերը: Այնուհետև յուրաքնչյուր երկնիշ թվի համար հաշվեց այդ թվի և նրա գրառման թվանշանների գումարի տարբերությունը, օրինակ՝ 34-(3+4): Գտեք բոլոր ստացած պատասխանների ընդհանուր ամենամեծ բաժանարարը:

4. 8 մարդ 50 մեքենան լվանում են 60 ժամում։ Բոլորն աշխատում են հավասար արագությամբ։ 4 մարդ 100 մեքենան քանի՞ ժամում կլվանան։
240

5.Մեկից մինչև հազարը քանի՞ թիվ կա, որ չի բաժանվում երեքի:
բոլոր զույգ թվերը 2 4 6 8 և այլն

6. 11 վագոնից կազմված գնացքում երթևեկում է 350 ուղևոր: Ցանկացած երեք հարակից վագոններում կա ընդհանուր թվով 99 ուղևոր։ Քանի՞ ուղևոր է երթևեկում գնացքի 6-րդ վագոնում:
46

7. Խմբակի անդամերի տարիքների գումարը 36 է: Երկու տարի հետո նրանց տարիքների գումարը կլինի 60: Խմբակը քանի՞ անդամ ունի:

8.Նկարում քանի՞ եռանկյուն կա պատկերված:
Подпись отсутствует
27

9.Գտեք նկարում պատկերված <GAH-ը, եթե <LAI = 90º, <GAI = 40º և <LAH = 75º:
Подпись отсутствует

10.Սոնան լուսանկարում է իր 8 զարմիկներին: 8 զարմիկներից յուրաքանչյուրը կա լուսանկարներից երկուսում կամ երեքում: Լուսանկարներից յուրաքանչյուրում կա ճիշտ 5 զարմիկ: Քանի՞ լուսանկար է արել Սոնան:

Leave a Reply

Skip to toolbar