ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021

Խմորասնկերի վերաբերյալ համացանցից գտել եմ հետևյալ տեսահոլովակը և ինֆորմացիայի միջոցով կփորձեմ պատրաստել հաց։
Խմորասնկեր

    Բազմանում են բողբոջման եղանակով։ Մայրական բջջի վրա առաջանում է արտափքում։ Մայրական բջջի կորիզը կիսվում է, և դուստր կորիզներից մեկն անցնում է առաջացած արտափքման մեջ։ Արտափքումը մեծանում է և հասնելով մայրական բջջի չափերին, անջատվում նրանից, հանդես գալով որպես առանձին բջիջ։ Երբեմն մնում է մայրական բջջի հետ, առաջացնելով ճյուղավորված շղթաներ։

Բաղադրիչներ

    ալյուր – 400 գր
    ջուր – 350 գր
    աղ – 1,5 թ/գդ
    խմորիչ – 0,3 թ/գդ ( չոր)
    Ալյուրը, աղը, խմորիչը լցնում ենք թասի մեջ և գդալով խառնում ենք։
    Ավելացնում ենք ջուրն ու գդալով լավ խառնում։ Խմորը թողնում ենք, որ փքվի։
    Մեզ անհրաժեշտ է հրակայուն հաստ պատերով ձևաման կամ կաթսա` անպայման կափարիչով։ Ձևամանը կափարիչով ծածկում ենք, դնում ենք ջեռոցի մեջ և ջեռոցը մինչև 230-250 աստիճան տաքացնում ենք։ Ալրապատ աշխատանքային սեղանի վրա խմորին ծրարի տեսք ենք տալիս։ Սրբիչի վրա թեփ կամ սպիտակաձավար ենք լցնում և խմորը տեղափոխում վրան, և հենց սրբիչի օգնությամբ էլ խմորը տեղափոխում ենք տաք ձևամանի մեջ։ Սրբիչ օգտագործելու փոխարեն, տաք ձևամանը կարող ենք կարագով պատել (վրձնով) և խմորը զգուշորեն թիակով տեղափոխել։Այնուհետև կափարիչով ծածկում ենք և արագ տեղափոխում ջեռոցի մեջ։ Թխում ենք մոտ 30-40 րոպե, այնուհետև կափարիչը բացում ենք և ևս 10-20 րոպե թխում ենք` մինչև ոսկեգույն դառնա։Եթե ուզում ենք, որ կեղևը փափուկ լինի, պատրաստի հացը սրբիչով փաթաթում ենք, պոլիէթիլենային տոպրակով ծածկում և թողնում ենք սառչի։
    information get a this page.

իմ պատրաստած հացի տեսահոլովակը՝

Leave a Reply

Skip to toolbar