Բանկեր, Վարկեր, Ապառիկներ և Հիփոթեք

Վարկ կամ վարկային հարաբերություններ, տնտեսական կատեգորիա, փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրում՝ տոկոսի վճարման պայմանով։Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով:Այն հասարակական հարաբերություն է, որն առաջանում է տնտեսության սուբյեկտների միջև արժեքի շարժի հետևանքով։ Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն գրավադրմամբ վարկեր:
Ավտովարկը — հնարավորություն է տալիս սեփական դրամական միջոցների նվազագույն խնայողությունների պայմաններում վարկ վերցնել և գնել անհրաժեշտ մեքենան: Այս դեպքում կարելի էր նաև գնել մեքենան սպառողական վարկով, սակայն այստեղ պետք է երաշխավորում պետք է ունենաս։ Եթե չես ունենում երաշխավորում, ապա քեզ առաջարկում են ավտովարկ։Երբ վարկը վերցնում են և չեն վճարում, ապա երաշխավորն է պատասխանատու լինում առաջին հերթին։ Երաշխավորների 2 տեսակ է լինում՝ ընտանիքի անդամ և ոչ ընտանիքի անդամ։ Եթե ոչ բարեկամ մարդը գնում և երաշխավոր է կանգնում, ուրեմն վստահ է կամ պատրաստ է պատասխանատվություն կրել։
Լիզինգային — ֆինանսավորումը միջին ժամկետայնության ֆինանսական գործիք է մեքենաների, սարքավորումների, ավտոմեքենաների և գույքի գնման համար։ Բանկը, որպես կանոն, գնում է վարձակալի կողմից ընտրված սարքավորումները և նրան է հանձնում որոշակի հաստատված ժամկետով` որպես վարձակալություն։ Վարձակալության ընթացքում վարձակալը պարբերական վճարում է վարձավճար` փոխհամաձայնեցված տոկոսադրույքով։ Վարձակալության ժամկետի ավարտին սարքավորումները կա’մ փոխանցվում են վարձակալին` սեփականության իրավունքով, կա’մ վերադարձվում են վարձատուին, դուրս գրվում, կա’մ օտարվում երրորդ կողմի։
Տարբերություն վարկի և ապառիկի դեպքում, վարկը տրվում է անձին, գումարը անմիջապես տրամադրվում է նրան։ Իսկ ապառիկի դեպքում կատարում ես գնում և գումարը տրամադրվում է այն կազմակերպությանը՝ ումից, որ դու գնում ես կատարել։ Այստեղ առձեռն գումար չես ստանում, բայց գույք, տեխնիկա ես ձեռք բերում։
Ֆակտորինգը արագ տեմպերով զարգացում է ապրել Անգլիայում 14-րդ դարում, ինչը սերտորեն կապված էր տեքստիլի արդյունաբերության զարգացման հետ։ Բանն այն է, որ արտադրության վայրերը և շուկաները հեռացված էին միմյանցից, դրա համար էլ ֆակտորները խաղում էին արտադրական ձեռնարկությունները և վերջնական սպառման շուկաները միմյանց հետ կապող շղթայի դեր։ Ֆակտորները, որոնք լավ գիտեին շուկաները, գնորդների գնողունակությունը, առևտրի կանոնները, տվյալ երկրի օրենքները և ավանդույթները, զբաղվում էին հավատարիմ գնորդների որոնմամբ ապրանքների պահեստավորման և իրացման խնդիրներով։ Այժմյան ֆակտորների և հին ֆակտորների էական տարբերությունն այն է, որ նոր ֆակտորները ներկայացուցչական գործերով չեն զբաղվում, այլ մասնագիտանում են պարտքերը վերադարձնելու բնագավառում։

Ինչպե՞ս ճիշտ հիփոթեք վերցնել:

բնակարան գնելու մասին վաղ թե ուշ մտածում է յուրաքանչյուր ոք: Բայց այդպիսի գնման համար միանգամից վճարելը ոչ բոլորի գրպանին է հարմար: Եվ այդ դեպքում կարող է օգնել հիփոթեքային վարկը: Ընտրելով վարկի ձևակերպման բանկ` մարդիկ, նախևառաջ, ուշադրություն են դարձնում տոկոսադրույքին: Եվ հաճախ իրազեկվածության պակասը «սկսած 10%-ից» գովազդային հնարքով պատրանք է ստեղծում, թե բոլոր ցանկացողները կարող են 10 տոկոսով հիփոթեք վերցնել կամ հակառակը, ֆինանսական կառույցների նկատմամբ անվստահություն է ստեղծում և հետ է պահում վարկ վերցնելուց:Իսկ այս հարցը պատասխան չունի։)

Քանի՞ տարեկանից կարելի է վարկ ստանալ։

21 տարեկանից սկսած։

Leave a Reply

Skip to toolbar