Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը


մոդելավորում, հագուստ, դիզայն։

Հագուստի մոդելավորումը ապրանքի հիմնական դիզայնի վերափոխումն է՝ դրա մոդելային բնութագրերը
փոխելու համար: Մոդելավորում՝ օբյեկտի (համակարգի,կառույցի, պրոցեսի) հետազոտումը դրա մոդելի
միջոցով, մոդելի կառուցումը և ուսումնասիրումը այդ օբյեկտի մասին նոր գիտելիք ստանալու նպատակով։
Մոդելավորումը իմացաբանական կատեգորիա է՝ ճանաչողության կարևորագույն հնարներից ու մեթոդներից։
Որպես իրակասության արտացոլման եղանակ, մոդելավորումը առաջացել է հին աշխարհում և կատարելագործվել
գիտական առաջադիմությանը զուգընթաց։ Մոդելավորումը լայնորեն կիրառվել է Վերածննդի դարաշրջանում
Բրունելլեսկին, Միքելանջելոն և ուրիշներ օգտվում էին կառուցվող օբյեկտների մոդելներից։ Գալիլեո
Գալիլեյի և Լեոնարդո դա Վինչիի տեսական հետազոտություններում տրված են մոդելավորման կիրառման 
սահմանները։ XIX դարի կեսից, պայմանավորված բնագիտության և տեխնիկայի բուռն զարգացմամբ, զգալիորեն
ընդլայնվել է մոդելավորման կիրառությունը։ Մոդելավորումը դասակարգում են ըստ մոդելների,
մոդելավորման օբյեկտների ու միջոցների, մոդելների կիրառման բնագավառների են։ Մոդելավորումը,
կոչվում է առարկայական, եթե հետազոտությունը կատարվում է այնպիսի մոդելով, որը վերարտադրում է
օբյեկտի հիմնական երկրաչափական, ֆիզիկական, դինամիկական և ֆունկցիոնալ բնութագրերը։ Կիրառվում է
նշանային մոդելավորումը, երբ որպես մոդելներ օգտագործվում են գծագրեր, բանաձևեր, հավասարումներ,
որևէ լեզվի այբուբենով գրված բառեր, նախադասություններ են։ Նշանային համակարգերն ու դրանց տարրերը
դիտարկվում են միասնաբար որոշակի գործողությունների ու ձևափոխությունների հետ, որ կատարում է
մարդը կամ մեքենան։ Որոշ հանգամանքներում նշանային մոդելավորումը իրականացվում է մտային-ակնառու
պատկերման միջոցով և հավակնում մտովի՝ զգայական-ակնառու ձևերով պատկերել ուսումնասիրվող օբյեկտի
կառուցվածքը, տարրերի կապն ու փոխազդեցությունը։

Ես ընտրել եմ հագուստի մոդելավորումը, քանի որ սկզբում տեղյակ չէի, որ կան այլ ավելի հետաքրքիր ճյուղեր։ Սկզբում շատ դժվար էր, ոչինչ չէր ստացվում։ Առաջին տարին զգաստ անցավ։Ահա եկավ երկրորդ տարին։ Համոզված կարող եմ ասել, որ ոչինչ չի փոխվել, այդպես էլ կարել չսովորեցի։ Ամենամեծ անհանգստության պատճառներից են հաջողության չհասնելը և ինչ-որ փոքրիկ կարի արհեստանոց բացելը։ Բայց ինձ ոգեշնչեցին մի այլ կողմով նայել դրվագին։ Ես կսովորեմ կաշվի հետ աշխատել, սկզբում կբացեմ օնլայն շոփ, իսկ հետո եթե հաջողության հասնեմ կբացեմ մի քանի կետ և հետո էլի կետեր։

Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Աշխատանքի վայրը հագուստի դիզայների պաշտոնը պահանջված է կարի ֆաբրիկաներում, ատելիեներում, դիզայներական արվեստանոցներում և նորաձևության տներում: Հազվադեպ դեպքերում հագուստի դիզայներները աշխատում են իրենց վրա եւ սեփական ապրանքանիշի ներքո հագուստ են ստեղծում:

Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ

 

Աշխատաշուկայում՝ պահանջարկը:

Leave a Reply

Skip to toolbar