ինքնակենսագրական

Ես Լիլիթ Բեշլիյանն եմ, ծնվել եմ  2005 թվականին ՀՀում։ Հաճախել եմ Ղազարոս Աղայանի թիվ 63, Մոնթե Մելքոնյանի թիվ 11 և Գուրգեն Մահարու թիվ 176 դպրոցները։ Հաճախել եմ նաև Արգավանդի երաժշտական դպրոց, ջութակի և ոկալի դասերի։ Երեք տարի սովորելուց հետո դուրս եկա։ Հաճախել եմ նաև նկարչական դասերի, տևեց մեկ ամիս։ Հետո հաճախեցի հայկական ժողովրդական դպրոց, նույնպես մեկ ամսով։ 2021 թվի օգոստոսի վերջ սկսեցի հաճախել բռնցքամարտի, այս տարվա գարնան կեսերին դուրս եկա։ Վերադառնամ իմ մասնագիտականին։ Հագուստի մոդելավորում։ Տարվա սկզբին շատ ոգևորված էի, նկարում էի և փորձում կարել, սակայն արդեն երկրորդ տարին է ոչինչ չեմ սովորել, նաև մոտիվացիա չունեմ։

Leave a Reply

Skip to toolbar