Skip to content

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Տավուշ

Սուրբ Երրորդության մոտ անհաջող նկար անելով և փոստելով Ֆեյսբուք մենք շարժվեցինք։ Չնայած, որ եղանակը տրամադրություն էր գցել, ճանապարհին այն լիովի բարձրացավ։ Առաջին կանգառը Սևանավանքն էր, ապա Սևանի թերակղզին։ Հետո շարժվեցինք դեպի Ջուղտակ Վանք, սակայն սխալ արահետով էինք գնացել ևստիպված ետ վերադարձանք։ Միանգաամից շարժվեցինք դեպի հյուրատուն, փոխվեցինք և այցելեցինք Իջևանի գինու-կոնյակի գործարան։ Տեսանք պատի վրայի պատմությունը, թե ինչպես են գինին պատրաստում, նաև ծանոթացանք սարքավորումների հետ։ Շատ հետաքրքիր էր։ Երեկոյան այցելեցինք Իջևանի Դենդրո պարկ, տեսանք բույսեր, որոնք չեինք տեսել, հիասքանչ միտք է մեր բիզնես պլանի համար։ Առաջին օրը հոյակապ էր։

երկրորդ օր

Սկզբում այցելեցինք քարի արտադրամաս, շատ ուժեղ աղմկոտ վայր էր, բայց շատ գեղեցիկ էր։ Արձանները, լճակը, կամուրջները, Սիմոնը սալյարիի տակ, ձկները և այլն։ Հետո գնացինք Իջևանի ԵՊՀ-ի մասնաճյուղ, որտեղ մասնակցեցինք կոնֆերանսի և լսեցինք մարդկանց հաջողության պատմությունները։ Ունեցանք շրջայց ԵՊՀ-ում։ Այնուհետև գնացինք “Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն”։ Այնտեղ ծանոթացանք կենտրոնի պատմությանը, դասերի աջկացվելու կարգին և ընդհանուր կրթական կենտրոնին։ Իսկ երեկոյան իմ ոտքը բռնվել էր և ես չգնացի ման գալու, սակայն բարցերով կռվեցի և հաց կերա։

Երրորդ օր

Արդեն գիտեի, որ ետ ենք գալու և չէի ուզում հելնել։ Շարժվեցինք “Մենք ենք մեր սարերը” հայտնի ֆիլմի նկարահանված տեղանքը, և Մակարավանք։ Այնտեղ ևս ունեցանք հետաքրքիր շրջայց, ծանոթացանք պատմությանը։ Ահա և վերջ։ Շատ լավ անցան այդ երեք օրը, հանգստացա, վերջապես մաքուր օթ շնչեցի։

Եռօրյա ճանապարհորդություն դեպի Լոռի

առաջին օր

 

Ռյա Թազա դամբարանադաշտ։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Քառասնից մանկաց վանք

Լոռվա Ծովեր

Մարց գյուղ, այստեղ մենք գիշերեցինք

 

երկրորդ օր

 

Քոբայր։

Օձունի տաճարը, Վերին Հոռոմայր և Ներքին Հոռոմայր։

Արդվի Սուրբ Հովհաննեսը և Օձի պորտ։

Ստեփանավան, այստեղ մենք գիշերեցինք։

 

երրորդ օր

 

Ալեա>Մայոր հյուրատուն< սրճարան

Լոռե բերդ>Հնեվանքի ու Արևածագի ձոր<

Հնեվանք, այստեղից էլ հետ վերադարձանք Երևան, կանգ առնելով Ս․ Երրորդություն եկեղեցու մոտ։

Skip to toolbar