առաջադրանքներ

Կազմիր 10 անձնանուններ հասարակ գոյականներից։

Նարգիզ, Շուշան, Ձյունիկ, Նունուֆար, Ծաղիկ, Վարդթիթեր, Աղավնի, Գոհար, Փիրուզ, Պանդուխտ

Գրիր 10 դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

էշի ականջում քնել – Առօրյա անցուդարձից կտրված՝ անտեղյակ:
ծեր աղվես – խորամանկ
Աստծո գառ – Հեզահամբույր, անմեղ, պարկեշտ:
կոկորդիլոսի արցունքներ թափել – Կեղծ արտասուք, սուտ լաց, կեղծ կարեկցանք
կրիայի քայլեր – Չափազանց դանդաղ ընթանալ
էշը ցեխից հանել – Մի կերպ գլուխը պահել՝ յոլա գնալ
ինչպես ձուկը ջրում – լավ զգալ
կատու դառնալ – Խեղճանալ, խոնարհվել, հպատակվել
կարապի երգ – Վերջին երգ, տաղանդի վերջին արտահայտության առկայծումը
թրջված մուկ – Ամբողջապես թրջված, ջուր դառած

Leave a Reply

Skip to toolbar