Թևավոր խոսքեր

գորդյան հանգույց – ըստ հունական դիցաբանության՝ Փռյուգական թագավոր Գորդիոսը Զևսի տաճարին նվիրաբերում է երկանիվ մի սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։Գուշակներն ասելեին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։Ալեկսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրը ու մի հարվածով կտրում հանգույցը։Այստեղից էլ առաջացել է Գորդիան հանգույց արտահայտությունը, որն էլ նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց։

եգիպտական գերրություն – առաջացել է Աստվածաշնչից։Երկար ժամանակ հրեաները գտնվում էին Եգիպտոսում՝ գերության մեջ, որտեղ նրանք անասելի տանջանքների էին ենթարկվում։ Եգիպտական գերություն ասելով հասկացվում է ծանր և անազատ կյանք։

կրակից ուրիշի ձեռքով շագանակներ հանել – առաջացել է Լաֆոնտենի՝ կապիկն ու կատուն առակից։Կատուն, թաթիկները վառելով, կրակիցց հանում է շագանակը, իսկ կապիկը այն վայելում է։Չարչարվել ուրիշի համար – այս է արտահայտության իմաստը։

Ավգյան ախոռներ – ըստ հունական առասպելի՝ Հերակլեսը անմահության կհասներ, եթե կատարեր 12 սխրագործություն:և ահա Հերակլեսի 6֊րդ սխրագործությունն էր մաքրել Հելիոսի որդի Ավգիասի ախոռների գոմաղբը:Ավգիասը ուներ հազարավոր եզներ և նրա գոմերը տարիներով չէին մաքրվել:Հերակլեսը խոստանում է 1֊օրում մաքրել :Ավգիասը չի հավատում, բայց գամաձայնվում է: և այդ ժամանակ, երբ Ավգիասը իր հյուրերի հետ նստած էր խնջույքին, Հերակլեսը երկու հակադիր կողմերից քանդում է ախոռների պատերը և 2 հոսող գետերը ուղղում այնտեղ:Գետերը 1֊օրվա մեջ քշում տանում են գոմաղբը, որից հետո Հերակլեսը ետ է շարում պատերը:Այստեղից էլ առաջացել է Ավգյան Ախոռներ արտահայտությունը, որը նշանակում է կեղտոտ տարածք, շենք, բնակարան կամ որևէ այլ բան բնութագրելիս:

ձեռքերը լվանալ ֊ ունի Աստվածաշնչյան ծագում :Հուդայից մատնված Քրիստոսին բերում են Պիղատոսի մոտ, որը պետք է դատեր նրան:Պիղատոսը զգալով Քրիստոսի անմեղությունը, խուսափում է պատասխանատվությունից :<>:Այստեղից ել ձեռքերը լվանալ արտահայտությունը նշանակում է հեռու մնալ որևէ պատասխանատվությունից:

Leave a Reply

Skip to toolbar