Հարցեր

Շահ Աբասի արշավանքները

 

  1. Ի՞նչ արեց գահ բարձրացած Շահ Աբասը։
    Գահ բարձրացած Շահ Աբասը 1590թ. հաշտությունն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար։
  2. Ի՞նչին Շահը հատուկ ուշադրություն դարձրեց։
    Շահը հատուկ ուշադրություն դարձրեց պետության տնտեսական զարգացմանը՝ խրախուսելով ներքին ու արտաքին առևտուրը։ Մետաքսի վաճառքը հայտարարվեց պետական մենաշնորհ։
  3. Ու՞մ օգությամբ Շահը վերակազմեց պարսից բանակը։
    Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։
  4. Ի՞նչեր ստեղծվեցին։Ի՞նչին նպաստեցին։
    Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։
  5. Ո՞րտեղ բռնկվեցին խտություւներ։
    Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում։

Հայերի բռնագաղթը Շահ Աբասի կողմից

 

  1. Ե՞րբ Օսմանյան բանակը անցավ հակահարձման։
    1604թ. ամռանը։
  2. Ու՞ր Շահ Աբասը որոշեց քշել հայ ժողովրդին։Ի՞նչից է զրկում թշնամուն։
    Պարսկաստան։Դրանով Շահ Աբասը զրկում էր թշնամուն պարենավորվելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը դժվարաում է։
  3. Ի՞նչ էին անում Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում։
    այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։
  4. Ի՞նչի վերածվեց Հայաստանը, ո՞ր հայությունը գաղթից ազատվեց։
    Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչությունը, օգտվելով իր լեռնոտ երկրամասի անառիկությունից, կարող է համառ դիմադրել։
  5. Ի՞նչ էր Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայերի համար։
    Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։

Հայաստանի նոր բաժանումը

 

  1. Ե՞րբ վերասկսվեցին Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի պատերազմական գործողույունները։Ո՞վ պարտվեց վճռական ճակատաարտում։
    1605թ, Թուրքիան։
  2. Ի՞նչ արեցին պարսիկները, երբ թուրքերին հաջողվեց 1638թ. գրավել Բաղդադը։Ե՞րբ կնքվեց հաշտությունը։
    պարսիկները հաշտություն առաջարկեցին։ 1639թ.
  3. Ի՞նչ արեց Հայաստանը այդ պայմանագրով։
    վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։

Leave a Reply

Skip to toolbar