Զանգեզուրի ինքնապաշտպանություն

Զանգեզուրի ինքնապաշտպանությունհայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքականթաթարական ու խորհրդային զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում։ Ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։

Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը:

Aquote1.png Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը[2] 

Aquote2.png

Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում։

Պայքարի սկիզբ

Ելիզավետպոլի նահանգում, այդ թվում՝ Զանգեզուրի գավառում, շերտընդմեջ ապրող հայերը և կովկասցի թաթարները (այժմ՝ ադրբեջանցիներ), ունեին իրարից խիստ տարբեր քաղաքական ձգտումներ։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո գավառը փաստորեն բաժանվել էր երկու մասի՝ հայկական և մուսուլմանական։

Հայկական մասը ընդգրկում էր բուն Զանգեզուրի՝ ԳորիսիՍիսիանիԿապանի և Արևիքի (Մեղրու) շրջանները, իսկ մուսուլմանական մասի մեջ էին մտնում ԳորիսԿապանՄեղրի գծից արևելք ըկած թուրք և քուրդ բնակչությամբ շրջանները։ Հայկական մասում կային հայերի համար մեծ վտանգ ներկայացնող թուրք և քուրդ հոծ բնակչությամբ տասնյակ գյուղեր, հատկապես Սիսիանի և Կապանի շրջաններում[3]։

Զանգեզուրի հերոսամարտը կարելի է բաժանել երկու փուլի. 1919 թվականի ամառ – 1920 թվականի ամառ, երբ հիմնական պայքարն ընթանում էր թուրք-թաթարական ավազակախմբերի եւ մուսավաթական Ադրբեջանի կանոնավոր զորքերի զավթողական գործողությունների դեմ, եւ 1920 թվականի ամառ – 1921 թվականի ամառ, երբ կասեցվում էին Զանգեզուրը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի եւ թուրք-ադրբեջանական զինված կազմավորումների ձեռնարկած հարձակումները[4]։

1919 թվականի մարտին զորավար Անդրանիկ Օզանյանը հարկադրված էր թողնել Զանգեզուրը։ Անգլիացիների միջոցով հասնելով իր նպատակին, Ադրբեջանը գերազանցող ուժերով հարձակվեց Կապանի ուղղությամբ՝ զավթելով մի շարք հայկական բնակավայրեր, իսկ միաժամանակ Նախիջևանի կողմից ներխուժած թուրքական զորքերը, ընդհուպ մոտենալով Զանգեզուրի սահմաններին, սպառնում էին Հայաստանի Հանրապետությունից անջատել այդ տարածքը[4]։

Գավառի ինքնապաշտպանության կազմակերպման գործում մեծ աշխատանք էին տանում Զանգեզուրի ազգային խորհուրդը, ՀՅԴ Սյունիքի կենտրոնական կոմիտեն, գործիչներ Արշակ ՇիրինյանըՄիքայել (Միշա) ՊարոնյանըԶախար Տեր-ԴավթյանըՆիկոլայ ՀովսեփյանըԶախար Տեր-Ղազարյանը և ուրիշներ։ 1918 թվականի հուլիսի վերջերին Անդրանիկն իր ավելի քան 3 հազարանոց «Հարվածող զորամասով» և թուրքահայ ու նախիջևանահայ շուրջ 35 հազար գաղթականներով մտավ Զանգեզուր։

Գաղթականությունը հիմնականում տեղավորվեց Սիսիանի շրջանում, իսկ զորամասի ստորաբաժանումները՝ զորավար Սմբատի, Սասունցի Մուշեղի, կապիտան Հայկ Բոնապարտյանի, Բորտի, Կալմակովի և Վիչինի, Ջեբեջիի, Փիլոսի, Հասրաթի, Հարությունի և ուրիշ հայտնի զինվորական գործիչների հրամանատարությամբ տեղակայվեցին գավառի չորս շրջաններում։ Անդրանիկի զորամասից քիչ առաջ Զանգեզուր էր մտել նաև 1918 թվականի սկզբին արցախցի հայ զինվորականներից Թիֆլիսում կազմավորված Շուշիի գունդը՝ գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանի հրամանատարությամբ[3]։

Արձագանքելով Գողթանի կառավարիչ Ա.Մելիք-Մուսյանի օգնության կոչին, ՀՅԴ կառավարությունը Զանգեզուր գործուղեց փոխգնդապետ Գարեգին Նժդեհին։ Դեռ 1918 թվականի մայիսին Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)։ Այստեղ էին նահանջել բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Նժդեհի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որտեղ վիրավորված Նժդեհը արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Առաջին փուլ

Գարեգին Նժդեհն անմիջապես ստեղծեց զինվորական շտաբ և ձեռնամուխ եղավ կազմակերպական մի շարք հրատապ խնդիրների լուծմանը։ Հաշվառվեցին առկա զենքն ու զինամթերքը, միջոցներ ձեռնարկվեցին օպերատիվ իրավիճակը վերահսկելի դարձնելու և ժողովրդական վաշտերի կազմակերպման ուղղությամբ։ Կատարվեցին ամրաշինական աշխատանքներ, պատրաստվեցին պայթուցիկ տակառներ։ 1919 թվականի նոյեմբերի 18-ին Օխչի-Ձորի մարտում Գենվազի երկու վաշտերը ջախջախեցին թուրք-թաթարական զինված ավազակներին և ազատագրեցին մի քանի գյուղ։ Նույն թվականի դեկտեմբերի առաջին շաբթվա ընթացքում ազատագրվեց նաև անառիկ համարվող Գեղվաձորը։

1920 թվականի հունվարի 19-ին Կապարգողթի ինքնապաշտպանության ուժերը, հարձակման անցնելով Շուռնուխի ուղղությամբ, նախատեսված վեցի փոխարեն ճնշեցին 30 գյուղերում գտնվող թշնամու կրակակետերը և նվաճեցին կարևոր ռազմավարական բնագծեր։

Դեռ 1919 թվականի հունվարից Ադրբեջանի կառավարությունը ՇուշիիԶանգեզուրիՋևանշիրի և Ջաբրայիլի գավառներից ստեղծեց գեներալ-նահանգապետություն՝ մուսավաթական գործիչ Խոսրով բեկ Սուլթանովի ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով բռնի ուժով կոտրել հայերի դիմադրությունը և Արցախն ու Զանգեզուրը ենթարկել Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը իր հերթին, 1919 թվականի մարտին շտաբս-կապիտան Արսեն Շահմազյանին նշանակեց Զանգեզուրի և Ղարաբաղի ընդհանուր պետական կոմիսար։ Նրա Գորիս ժամանելուց մի քանի օր անց, մարտի 25-ին, Անդրանիկն իր զորամասով Գորիսից մեկնեց Երևան՝ գաղթականությանը առժամանակ թողնելով Զանգեզուրում։ Գաղթականության կարիքները հոգալու համար Անդրանիկը Գորիսի ազգային խորհրդի տրամադրության տակ դրեց իր զորամասի ունեցած գումարի ու դեղորայքի մեծ մասը։

Դրաստամատ Կանայան
(Դրո, 1884-1956)

Մարտի 20-21-ին Նժդեհը կարողանում է հակառակորդին զրկե Գողթանում ունեցած բոլոր ռազմավարական կետերից, բացի Արաքսի ափին ընկած թաթարական երկու գյուղերից։ Այդ ժամանակ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը ներխուժել էին Կապան։ Ապրիլի 1-ին սկսված հակահարձակմամբ թշնամին դուրս մղվեց գրավված բարձունքներից։ Ճակատամարտի երրորդ օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը վնասազերծեցին Որոտանի ձախ ափին տարածված թաթարական շուրջ հարյուր գյուղեր։ Ապրիլի 6-ին և 13-ին հաղթանակներ նվաճվեցին նաև Ասկյուլումի և Չավնդուրի մարտերում։ Զանգեզուրցիների հաղթանակները հնարավորություն ստեղծեցին օգնության գնալ Արցախին։ Հայաստանի կառավարությունը Արցախ ուղարկեց մի զորամաս՝ Դրոյի հրամանատարությամբ։ Կապարգողթի ուժերի գլուխն անցած՝ այնտեղ գնաց նաև Նժդեհը։

1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. Խորհրդային Ռուսաստանը նպատակ ուներ բոլշևիկյան կարգեր հաստատել Անդրկովկասում։ Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության մեջ էր մուսավաթական Ադրբեջանի հետ, ապա այժմ նրան փոխարինեց Խորհրդային Ադրբեջանը։ Ապրիլի 30-ին Երևան հասավ բոլշևիկյան Ադրբեջանի վերջնագիրը. պահանջվում էր հայկական զորքերից մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը։ 1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժզեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։ Ըստ այդմ էլ՝ 1920 թվականի ամռանը Կապարգողթի՝ խորհրդային ուժերի դեմ պայքարելու անհրաժեշտությունը Նժդեհը բխեցնում էր հետևյալից. Կապանի ներկայացուցիչները 1920 թվականի հուլիսի 11-ին տեսակցել էին Կարմիր բանակի պատվիրակության հետ և տեղեկացել, որ նրանք եկել էին Զանգեզուրն ու Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին կցելու համար[6]։

1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժդեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։

Երկրորդ փուլ

Կարմիր բանակը 1920 թվականի հուլիսի 4-ին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածքը և հաջորդ օրը զավթեց Գորիս քաղաքը։ Գորիսի և Սիսիանի շրջանները զավթելուց հետո կարմիրներն արշավեցին դեպի Կապան, որտեղ հանդիպեցին առաջին լուրջ հակահարվածին։ Բոլշևիկյան զորքերն ու թուրք-ադրբեջանական բանդաները երեք ուղղություններով՝ Գորիսից դեպի Կապանի հանքերը, նախկին Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից՝ դեպի Կապան ու Մեղրի, Նախիջևանի կողմից՝ դեպի Մեղրի և Գողթան հարձակումներ էին գործում, ձգտելով նվաճել Կապարգողթը[4]։

Կանգնած լինելով հանրապետության համար կործանարար հայ-ռուսական պատերազմի վտանգի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրով ՀՀ-ն համակերպվեց, որ Խորհրդային Ռուսաստանի զորքերը ժամանակավորապես ռազմակալեն «վիճելի» համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, Փարիզում ստորագրել էր Սևրի պայմանագիրը։

Սահմանվում էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումով չի կանխորոշվում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իրավունքների հարցը»։

Օգոստոսի 15-ին Դրոյի միջոցով Գարեգին Նժդեհը ստացավ ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի օգոստոսի 10-ի հրահանգը՝ իր զորամասով թողնել Զանգեզուրը և Երևան անցնել։ Սակայն նա չենթարկվեց այս կարգադրությանը՝ պատճառաբանլով, որ ոչ թե միայն Զանգեզուրն էր հանձնում կարմիրներին, այլև Արարատյան Հայաստանը։

Aquote1.png Հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրին, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհըրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը, Սյունիքի կցումը Հայաստանին[8] 

Aquote2.png

Հայկական զորամասերն ամրացան Մեղրիում և հետ էին մղում Կարմիր բանակի իրար հաջորդող գրոհները։ Գարեգին Նժդեհը Խուստուփի բարձունքներից հոկտեմբերի 20-ին կազմակերպեց մի ապստամբություն, և բոլշևիկներին կարողացավ դուրս անել Հանքերից և Կապանից։ Նույնը կատարվեց նաև Մեղրիում ու Սիսիանում։ Բոլշևիկները Գորիսից հարձակման անցան՝ Սիսիանի և Կապանի ուղղություններով։ Գրոհն արդյունք չտվեց, և նոյեմբերի վերջին Կարմիր բանակի զորամասերը թողեցին Գորիսը:

Leave a Reply

Skip to toolbar