վերլուծություն

Վահե Հայկ -Կաթիդ փարան չմոռնաս, մամա

 

Անշնորհակալ որդին ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք մոր հանդեպ։ Երբ մայրը որդուն լույս աշխարհ է բերել, մեծացրել անսահման սիրով, երազանքներ կապել նրա հետ հավատալով, որ կգա մի օր, որ որդին կդառանա այնպիսին  ինչպիսին որ նա էր ուզում, վերջում ամենը այնպես չի լինում։  Որդին հասնում է ինչ-որ հաջողության, և երբ գալիս է ժամանակը, որ արդեն պետք է նա լիներ արժանի զավակ, նա դարձավ հակառակը ՝ անշնորհակալ, անմարդկային և կոպիտ։ Այս կյանքում, ընտանիքը շատ կարևոր է, պետք է այն գնահատել։Շատ են դեպքերը, երբ երեխաները մեծանալով իրենց ծեր ծնողներին թողնում են ծերատներում, կամ ավելի վատ՝ դրսում։

Համաստեղ – Աստղկան սայլը

 

Պատմությունը պատմում է մարդկային անգութ և ժլատ բնավորության մասին, ինչը  վերջում բնականաբար վատ ավարտ է ունենում։ Բարի և համեստ աշուղը, ով ամբողջ պատմվածքի ընթացում երազեց ընդամենը մի աստղ, բայց վերջում ինքը աստղ դարձավ։ Պետք է ընդմիշտ հիշել, որ երբ կյանքի ինչ-որ շրջանում դառնում ես ունևոր և հարուստ, չպետք է մոռանաս մարդկային վերաբերմունքի, սիրո և հարգանքի մասին։ Ի վերջո, եթե քո սիրտը բարի է, դու կհասնես հաջողության։ Բայց միշտ չէ, երբ ստացվում է այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Պետք է լինել բարի, բայց՝ ոչ միամիտ։

Leave a Reply

Skip to toolbar